Հանելուկներ
2.9 из 5, отдано 14 голосов
Հանելուկի, իբրեւ գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը եւ դասական կատարելագործումը կապվում է Ներսես Շնորհալու անվան հետ: Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնք, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հեղինակն ստեղծել է աշխարհականների համար, որպեսզի անբովանդակ զրույցներով զբաղվելու փոխարեն մարդիկ ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց: Նրա հանելուկների նյութը հիմնականում բնությունն է, կենցաղը, հայոց պատմությունն ու բանահյուսությունը: Այս առումով էլ Շնորհալու հանելուկները հայ գրականության աշխարհականացման առաջին դրսեւորումներից են:
Читать книгу «Հանելուկներ» онлайн: