Բանաստեղծություններ
2.55 из 5, отдано 26 голосов
Բնությունը նրան օժտել էր գեղեցիկը զգալու, տեսնելու եւ վերարտադրելու բացառիկ շնորհով։ Նա սիրում էր հայրենի բնաշխարհի ամեն մի քարը, թուփը, ծառ ու ծաղիկը։ Բացառիկ աշխատասեր էր, անդադրում ազատ պահեր էր գտնում լինելու գեղատեսիլ բնության գրկում, հիանալու իր արվեստանոցի պատշգամբից երեւացող Բազումի եւ Գեղամա լեռներով, արեւածագը եւ մայրամուտը գերում էին նրան դառնում կտավներ, ծաղիկների անզուգական շարքեր, որոնց նայելիս թվում էր՝ զգում էիր նրանց դաշտային բուրմունքը։ Նա նաեւ բանաստեղծական խառնվածքի մարդ էր, շրջապատող ընկերները, մտերիմները հավաքների ժամանակ սիրում էին մեջբերումներ անել նրա գողտրիկ բանաստեղծություններից գիտեին, որ նաեւ ստեղծագործում է։ Թովմասյանական բանաստեղծական աշխարհը նրա կտավների մասն էին, շարունակությունը։ Այստեղ կային սիրո, խոհափիլիսոփայական, բնության երգեր, որոնց թիվը, ափսոս, չհասցրեց նոր գործերով բազմապատկել։ Երբ մենակ էր, գրում էր, որ տարիքը իրեն բնավ չի փոխել… Էլ ես ջահել չեմ, տարիքս վկա… Ու սիրտս թեեւ առաջվանը չէ, բայց երբ տեսնում եմ մի աղջկա… Նորից դառնում եմ խելառ ու ջահել կտավների պես մաքրամաքուր գույնի ու այդ շարքում “կապույտ” երանգի առկայությունը։ “Ամեն ինչ, ամեն ինչ կապույտ է”։ Երազների ուրույն աշխարհ… “Ծանոթ պուրակի, կանաչ բարդու ստվերում հանդիպումների հուշ-հիշողություն…” Երազկոտ բանաստեղծական աշխարհը անգամ դաժան հիվանդության մահճում նրան ռոմանտիկ էր պահպանում։ Ինքը չկա, բայց կան նրա կտավները գողտրիկ բանաստեղծական տողեր, որտեղ ինքն ապրում է.
Читать книгу «Բանաստեղծություններ» онлайн: